Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը նշում է  կազմավորման 100­ամյակը:

Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսք ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը սեպտեմբերի 4-ին այցելել են Շիրակի թեմ։
Շնորհավորելով թեմակալ առաջնորդին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ և դժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է
1920 թվականի սեպտեմբերի 4–ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։
Այնուհետև թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։
Խորհրդային իշխանության վարած եկեղեցահալած քաղաքականության հետևանքով 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։ 1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։
1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։
Առաջնորդը խորին շնորհակալությունն է հայտնել մարզային իշխանություններին կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]