1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 Գերմանիայի բնակչուհուն կասկածել են հինգ երեխայի սպանության մեջ

 Գերմանիայի բնակչուհուն կասկածել են հինգ երեխայի սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին Է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդել Է n-TV հեռուստաալիքը:

Երկրամասի ներքին գործերի նախարար Հերբերտ Ռոյլի խոսքով՝  երեխաների մարմինները սեպտեմբերի 3-ի ցերեկը գտել Է տատիկը, որն ապրում Է ուրիշ քաղաքում:

Սպանվածների տան մոտ հավաքվել Էին շտապ օգնության եւ ոստիկանության մեքենաներ, դեպքի վայրը շրջափակված Է:

Ինչպես հայտնել Է Ռոյլը, զոհված երեխաների 27-ամյա մայրը փորձել Է կյանքին վերջ տալ Դյուսելդորֆի կայարանում՝ 11-ամյա որդու հետ միասին:

Կինը լուրջ վերքեր Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, տղան չի տուժել: Ոստիկանության տվյալներով՝ զոհված եղբայրներն ու քույրերը եղել են մեկից մինչեւ ութ տարեկան: Ողջ մնացած տղան ուղարկվել Է ազգականների մոտ: Երեխաների զոհվելու մեջ գլխավոր կասկածյալը նրանց մայրն Է, որն ազգությամբ գերմանուհի Է: Տեղի ունեցածի պատճառները դեռ չեն պարզվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]