Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Նոյեմբեր

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի լոգոյի հեղինակներից մեկը Բիլի Այլիշն է  

Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի լոգոյի հեղինակներից մեկը Բիլի Այլիշն է

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի տարբերանշանի հեղինակ Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ Բիլի Այլիշն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Այլիշի կարծիքով, այն կարծրատիպը, թե Լոս Անջելեսն անհյուրընկալ քաղաք է, սխալ է:  Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մինչ խաղերը համաշխարհային աստղերին ներառել կազմակերպչական այս կամ այն հարցերում:

Նախօրեին Լոս Անջելես-2028-ի  կազմկոմիտեն ներկայացրել էր  ամառային 34-րդ  Օլիմպիական  խաղերի պաշտոնական տարբերանշանըՍև գույնով  պատկերված  են L տառը և 28 թիվը, իսկ  A տառը ներկայացված  է բնակչության պատմությանը վերաբերող 26 տարբերակով։ Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը։ Մինչ այս ընդունել է 1932-ին, ապա՝ 1984-ին։ Լոս Անջելեսը  հայտ էր ներկայացրել 2024-ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ Իսկ ՄՕԿ-ը  իր հերթին 1,8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը  համաձայնել է 2024-ի  հայտը ետ վերցնել: Գումարը կծախսվի քաղաքի սպորտի զարգացման և 5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ