Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Պեկինը վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից

Պեկինը վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով երկրներից

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի օդանավակայանը սեպտեմբերի 3-ին կես տարվա ընդմիջումից հետո վերսկսել Է ավիաչվերթների ընդունումը ոչ մեծ թվով ընտրված պետություններից:

Ինքնաթիռները Չինաստանի մայրաքաղաք կկարողանան թռչել այն ութ երկրներից, որտեղ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակման տեմպերը համեմատաբար ցածր են: Գերմանիան եւ Ռուսաստանը դրանց մեջ չեն մտնում, նշում Է Deutsche Welle-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եվրոպայի երկրներից թռիչքներ են թույլատրված Ավստրիայից, Դանիայից, Շվեդիայից եւ Հունաստանից: Չինաստանի մայրաքաղաքում նաեւ թույլատրված են Թաիլանդից, Կամբոջայից, Պակիստանից եւ Կանադայից ինքնաթիռները: Ընդ որում՝ Պեկինի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչն ընդգծել Է, որ բոլոր ուղեւորները պետք Է լինեն այդ պետություններից սերվածներ: 

Պեկին ժամանող ուղեւորները պետք Է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, իսկ ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կենտրոնացված կարանտին, նշում Է Livemint հրատարակությունը:

Առաջին փուլում Պեկինն օրական ընդունելու Է միայն հինգական ինքնաթիռ եւ առավելագույնը 500 ուղեւոր: Հետագայում ընդունվող ճանապարհորդների թիվը պլանավորվում Է ավելացնել մինչեւ հազար, նշում Է DW-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am