Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու

«Գահերի խաղի» ստեղծողները նոր սերիալ են նկարահանելու

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղի» շոուրաններներ Դեւիդ Բենիոֆը եւ Դ.Բ.Ուայսը Netflix-ի համար նոր սերիալ են նկարահանելու «Երեք մարմինների առաջադրանքը» չինական ֆանտաստիկ եռերգության հիման վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News-ը: Ստեղծագործության հեղինակը Լյու Ցիսինն Է:

Նրանում պատմվում Է այլմոլորակային քաղաքակրթության հետ մարդկության առաջին շփման մասին: Սցենարիստներն իրենք մամուլի տեղեկագրում այդ գիրքը համարել են ամենահավակնոտ գիտական ֆանտաստիկան, որն իրենց վիճակվել Է կարդալ:

«Ամեն բան սկսվում Է երկնագույն փոքր մոլորակի վրա կյանքից եւ ավարտվում աշխարհի հեռավոր մասերում: Մենք չենք համբերում մինչեւ որ այդ պատմությունն Էկրանի համար հարմարեցվի»,-հայտարարել են Բենիոֆը եւ Ուայսը:

Նախագծի եւս մեկ սցենարիստը կդառնա Ալեքսանդր Վուն («Ահաբեկչություն»):

Գրքի հեղինակը նույնպես ժապավենի արտադրությանն Է հետեւելու որպես խորհրդատու: «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում կրեատիվ թիմին, որն զբաղվելու Է հեռուստաԷկրանի համար «Երեք մարմինների առաջադրանքի» հարմարեցմանը»,-հայտարարել Է Ցիսինը: 2019 թվականի օգոստոսին «Գահերի խաղի» սցենարիստները Netflix-ի հետ 200 միլիոն դոլարի պարտավորագիր են կնքել, որ կոնտենտ են արտադրելու բացառապես սթրիմինգային ծառայության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]