Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Վաշինգտոնում ոստիկաններն աֆրոամերիկացու են գնդակահարել

 Վաշինգտոնում ոստիկաններն աֆրոամերիկացու են գնդակահարել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Վաշինգտոնում աֆրոամերիկացու են գնդակահարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է Կոլումբիայի օկրուգի ոստիկանությունը:

«Միջադեպի վայրում գտնվել Է հրաձգային զենք»,-հայտարարել են ոստիկանությունում:

Մայրաքաղաքի ոստիկանության պետը՝ Փիթեր Նյուսեմը, ավելի ուշ լրագրողներին հայտնել Է, որ հրաձգությունը տեղի Է ունեցել Անաքոստիայի ռազմաբազայից ոչ հեռու: Կարգի պահապանները մոտեցել են այն ավտոմեքենային, որի մեջ, ենթադրվում Է, նստած Էին զինված մարդիկ: Մի քանի հոգի դուրս են թռել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի: Այդ պահին ոստիկաններից մեկը կրակել Է, որը դիպել Է փախչող երիտասարդին: Նա հոսպիտալացվել Է, հիվանդանոցում արձանագրել են նրա մահը:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալի մոտ այդ ժամանակ (հրաձգության) զենք Է եղել»,-ասել Է Նյուսեմը:

ԱՄՆ-ում բողոքների եւ անկարգությունների ալիքը տարածվել Է մայիսի վերջից: Բողոքողներն արդարություն են պահանջում այն աֆրոամերիկացիների գործերում, որոնք սպանվել կամ տուժել են ոստիկանության ձեռքից: Մի շարք քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Վաշինգտոնում, եղել են զանգվածային աննկարգություններ եւ կողոպուտներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]