1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշխարհում ավելի քան 26 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 26 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը սեպտեմբերի 3-ին գերազանցել Է 26 միլիոնը: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները վարում Է միջազգային կազմակերպությունների, դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համալսարանի տվյալներով՝ աշխարհում ախտահարվածների թիվն այժմ կազմում Է 26 031 410, մահացել Է 863 028 մարդ, առողջացել Է 17 291 874 վարակված: ԱՄՆ-ում հայտնաբերվել Է 6 113 510 ախտահարված, մահացել Է 185 720 մարդ, առողջացել ավելի քան 2,2 միլիոնը: Այնուհետեւ հետեւում Է Բրազիլիան՝ վարակման 3 997 865 հայտնաբերված դեպքերով, 123 780 մահերով եւ 3 387 309 արողջացած հիվանդներով: Երրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ վարակվել Է 3 853 456, մահացել՝ 67 376 եւ առողջացել 2 970 492 մարդ:

Ռուսաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղը կորոնավիրուսով ախահարման արձանագրված դեպքերի թվով: Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ ՌԴ-ում արձանագրվել Է վարակման 1 005 000 դեպք, առողջացել Է 821 169 մարդ, մահացել 17 414-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]