1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում

Արցախի նախագահն Ադրբեջանի կողմից ԼՂ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցանկություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկում ունենալ բանակցությունների չնպատակադրված Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցության թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում: Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ հարձակում է իրականացրել, նպատակադրված չէ հակառակորդը բանակցությունների: Երբ հակառակորդն ասում է՝ խփելու է ատոմակայանին, Ստեփանակերտն ու Արցախը լինելու են ադրբեջանական, ի՞նչ քննարկենք այդ հակառակորդի հետ: Քննարկելու ցանկություն չունեմ այդպիսի նպատակներ ունեցող հակառակորդի հետ»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ պետք է իրատես լինել և հասկանալ, որ ԼՂ հակամարտության հանգուցալուծման հավանականությունը մոտ ապագայում շատ ցածր է:

«Բանակի հզորացման շնորհիվ պետք է պարտադրել հակառակորդին՝ հաշվի նստել արցախյան հայկական ուժի հետ, ստատուս քվոն պահպանել մինչև աշխարհաքաղաքական մեծ զարգացումներ, որոնք հնարավոր է՝ բերեն Արցախի խնդրի գոնե մասնակի լուծման»,- նշեց Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անգամ բանակցությունների վերսկսման պարագայում հայկական կողմը չի քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]