Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեխնիկական վերազինում Եղվարդում․ ներդրումը կազմում է ավելի քան 56 միլիոն դրամ   

Տեխնիկական վերազինում Եղվարդում․ ներդրումը կազմում է ավելի քան 56 միլիոն 
դրամ 

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից շարունակվում է «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՏԶՀ մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակում զարգացնում են Հայաստանի միավորված համայնքների կարողությունները՝ սեփական ներուժով տեղական նշանակության խնդիրներին լուծում տալու համար:

Վերը նշված ծրագրի ներքո իրականացվում է Կոտայքի մարզի Եղվարդ միավորված  համայնքի «Գյուղատնտեսության աջակցություն և կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագիրը, որի շրջանակում համայնքը ստացել է թրթուրավոր բուլդոզեր՝ տասներորդ քարշակ դասի, խորքային փխրեցուցիչով։ Այս տեխնիկան տրամադրվել է ըստ համայնքի ներկայացրած հայտի։

Եղվարդի Բուժական բնակավայրում, օրինակ, այն խիստ հարկավոր է հատկապես ձմռանը, քանի որ առատ տեղումներից հետո ճանապարհները հնարավոր է լինում անցանելի դարձնել բացառապես թրթուրավոր տեխնիկայով, բուլդոզերն ինտենսիվ կշահագործվի նաև ճանապարհների հարթեցման, ջրահեռացման և այլ աշխատանքներում։

Տեխնիկայի ձեռք բերման համար Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով`ՀՀ կառավարության 20 և համայնքի 5 տոկոս համաֆինասավորմամբ ներդրվել է 56 միլիոն 150 հազար դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]