Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի անկախության հռչակումը անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է. ՄԻՊ

Արցախի անկախության հռչակումը անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի 
արտացոլումն է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության հռչակման օրվա առթիվ։ Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, ուղերձում նշվում է․

«Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։

Այս խորհրդանշական տոնի առիթով հատուկ շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպաններին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու՝ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին։

Շնորհավորում եմ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի։

Այս մարդկանց անձնուրաց ջանքերի շնորհիվ է կայացել Արցախի ժողովրդավարությանն այդքան անհրաժեշտ այս կառույցը՝ աշխատանքի բարձր նշաձողով։

Այսօր էլ Մարդու իրավունքների գործող պաշտպանը՝ պարոն Բեգլարյանը, բոլորիս հիացնում է իր գործում նորանոր ձեռքբերումներով։ Ուրախալի է տեսնել այս վստահ զարգացումը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]