Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտելիքի օրը ՌԴ ՊՆ հայաստանյան դպրոցներում արիության մասին դաս է անցկացվել

Գիտելիքի օրը ՌԴ ՊՆ հայաստանյան դպրոցներում արիության մասին դաս է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցներում անցկացվել են Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ հարավային օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումներին մասնակցում էին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարության, ՌԴ ՊՆ ռազմական, մարզային և քաղաքային վարչակազմերի ռազմական կրթության ներկայացուցիչներ, ինչպես նաև աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ:

Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը առաջին դասարանցիներին փոխանցեց խորհրդանշական «Գիտելիքի բանալին», ապա հնչեց առաջին զանգը, որով սկսվեց նոր ուսումնական տարին:

Ըստ ավանդույթի` դպրոցականները ծաղիկներ խոնարհեցին ռազմաբազայի «Հերոսների ծառուղում» գտնվող հերոսների կիսանդրիներին:

Բացի այդ, դպրոցականների հավաքների դահլիճում, ռազմաբազայի սպաներն ու մանկավարժները արիության դաս են անցկացրել և պատմել պարտականությունները կատարելիս զոհված ականավոր հրամանատարների և զինվորների սխրանքների մասին:

Գիտելիքի օրը Հայաստանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցներն իրենց դռները բացեցին 70 նոր աշակերտների առջև, որոնցից 15-ը հաջողությամբ հանձնեցին ընդունելության թեստերը և ապացուցեցին, որ արժանի են «Երիտասարդ բանակի զինվոր» պատվավոր կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]