Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

Zoom-ի ստեղծողը մի քանի ժամում 4,2 մլրդ դոլարով ավելի հարուստ է դարձել. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Zoom Video Communications ընկերության հիմնադիր Էրիկ Յուանը, ընկերություն, որը Zoom տեսակապի գործարկուն Է, օգոստոսի 31-ին մի քանի ժամում դարձել Է 4,2 միլիարդ դոլարով ավելի հարուստ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ինչպես նշում Է գործակալությունը, ԱՄՆ-ի Էլեկտրոնային ֆոնդային սակարկություններում Zoom Video Communications-ի բաժնետոմսերի գինը մի քանի ժամվա ընթացքում աճել են մոտավորապես 26 տոկոսով՝ մինչեւ 410 դոլար:

Bloomberg-ի գնահատումների համաձայն՝ եթե այդ միտումը շարունակվի մինչեւ սեպտեմբերի 1-ի առավոտ, Յուանի կարողությունը կգերազանցի 20 միլիարդ դոլարը:

Ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են դրական կորպորատիվ հաշվետվության հրապարակումից հետո:

Յուանը Zoom Video Communications-ի գործադիր տնօրենն Է, տնօրենների խորհրդի նախագահը եւ նախագահը: Zoom-ի ժողովրդականությունն զգալիորեն աճեց նոր կորոնավիրուսի տարածման եւ շատ մարդկանց հեռավար աշխատանքի անցնելու լույսով: Սակայն ծառայությունը բազմիցս քննադատել են այն բանի համար, որ դրա աշխատակիցները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում օգտատերերի անձնական տվյալների պահպանման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]