Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում 
արձանագրել է խախտումներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են  ՀՀ Արմավիրի մարզում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։

Դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Ըստ աղբյուրի՝ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառումները ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամբողջ հանրապետությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]