1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 6 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում, օգոստոսի 30-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Վարակակիրներից 4-ը` Ստեփանակերտ քաղաքից են, որոնցից 2-ը` նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելուց հետո իրականացված հետազոտության ընթացքում, իսկ 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Վարակակիրները Բերձոր ու Մարտունի քաղաքից են:

Առողջացել է 10 քաղաքացի: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 171 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 10139 փորձանմուշի հետազոտություն: Արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]