Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Ռուսաստանը կորցրել է իր գազային դիրքերը Թուրքիայում․ թուրքագետ

Ռուսաստանը կորցրել է իր գազային դիրքերը Թուրքիայում․ թուրքագետ

ԱՅԳԵՊԱՐ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ադրբեջանը դարձել է Թուրքիա թիվ մեկ գազամատակարարը՝ շրջանցելով Ռուսաստանին։ Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ներկայացնելով Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան գազային թնջուկը։

«Նախորդ տարի Թուրքիան 40 տոկոսով նվազեցրեց գազի մատակարարումը Ռուսաստանից և 30 տոկոսով ավելացրեց գազի մատակարումը Ադրբեջանից։ Այս տարի միտումը պահպանվում է՝ Թուրքիան ևս 40 տոկոսով նվազեցրել է Ռուսաստանից գազի մատակարարումը և երբեմնի առաջատար Ռուսաստանն այսօր հայտնվել է 5-րդ հորիզոնականում, եթե հաշվի առնենք նաև Թուրքիային հեղուկացած գազի մատակարարներին՝ Կատար և Ալժիր։ Փաստորեն հիմնականում Ադրբեջանի և հեղուկացված գազի ներկրման շնորհիվ կարելի է ասել Թուրքիան չեզոքացրել է Ռուսաստանի երբեմնի գազային լծակը իր նկատմամբ»,- ընդգծեց թուրքագետը։

Գաբրիելյանի խոսքով՝ Ռուսաստանը կորցրել է իր գազային դիրքերը Թուրքիայում և հիմա որոշակի սպառնալիք կա, որ Եվրոպայում Ադրբեջանը որոշակի հարված կհասցնի Ռուսաստանին։

«Ճիշտ է ծավալները մեծ չեն, բայց հաշվի առնելով, որ «Գազպրոմ»-ի վիճակն էր շատ վատ է՝ խոշոր կորուստներ ունի եկամուտների առումով, դա նույնպես զգալի է»,- ասաց թուրքագետը։ 

Համաժողովի ընթացքում հնչում են «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ»  և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես են գալիս քաղաքագետներ, արևելագետներ Հայաստանից և Արցախից։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ