Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ ճանապարհի վերանորոգումը կմեկնարկի սեպտեմբերի սկզբին

Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի Քարվաճառ ճանապարհի վերանորոգումը 
կմեկնարկի սեպտեմբերի սկզբին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 28-ին այցելել է Քարվաճառ քաղաք և ծանոթացել շրջկենտրոնում իրականացվող ծրագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանը նախ հետևել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց դեպի շրջկենտրոն տանող 17,5 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգման աշխատանքներին, հետաքրքրվել ասֆալտապատումը սկսելու ժամկետներով: Կապալառու կազմակերպության՝ «Դորոժնիկ» ՍՊԸ պատասխանատուները վստահեցրել են նախագահին, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի առաջին կեսին: Ծրագրով նախատեսված է ամրացնել ճանապարհահատվածը սպասարկող կամուրջները, ամբողջությամբ ասֆալտապատել նաև Քարվաճառի կենտրոնական ճանապարհը: 

Այնուհետև նախագահը շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել ավստրալահայ համայնքի կողմից տրամադրված միջոցներով՝ 15 առանձնատների, պետական ֆինանսավորմամբ՝ 48 բնակարանանոց նոր երկու թաղամասերի, բարեգործական և պետական համաֆինանսավորմամբ՝ շրջկենտրոնի հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցման, ինչպես նաև սալապատման և հին ավերակների ապամոնտաժման աշխատանքներին: Հանրապետության նախագահը կարևորել է իրականացվող ծրագրերը և ընգծել, որ Քարվաճառի զարգացման համար դրանք էական նշանակություն ունեն:

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը շրջանի համայքների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել են համայնքների խմելու ջրին, գիշերային լուսավորությանը, կարիքավոր ընտանիքների առանձնատների վերանորոգման նպատակով պետական միջոցներից շինանյութի հատկացմանը վերաբերող և մի շարք այլ օրախնդիր հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]