1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«AFScore». Հավելված հայկական ֆուտբոլի մասին

«AFScore». Հավելված հայկական ֆուտբոլի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում արդեն հասանելի է «AFScore» հավելվածը՝ հայկական ֆուտբոլի մասին։ Հավելվածում մանրամասն ներկայացված է «VBET Հայաստանի պրեմիեր լիգայի» խաղերի վիճակագրություն, խաղերի մասին տեղեկատվություն, հասանելի են հանդիպումների մեկնարկային կազմերը, մրցաշարային աղյուսակը (նաեւ օնլայն ռեժիմով)։ Օգտատերերը հավելվածի միջոցով կկարողանան անմիջապես տեղեկանալ այն ամենի մասին ինչ տեղի է ունենում «VBET Հայաստանի պրեմիեր լիգայի» հանդիպումների ընթացքում։

«AFScore» հավելվածում օգտատերերը կգտնեն նաեւ լրահոս՝ հայկական ֆուտբոլային կայքերից։ «Հայաստանի առաջին խմբի» առաջնությունը եւս դուրս չի մնացել հավելվածից՝ հանդիպումների մասին տեղեկատվությունը եւ մրցաշարային աղյուսակը եւս հնարավոր կինի գտնել հավելվածում։ «AFScore» հավելվածը նաեւ կտրամադտրի տեղեկատվություն Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների եւ հայկական թիմերի եվրագավաթային ելույթների վերաբերյալ։ «AFScore» հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքների համար։ IOS օպերացիոն համակագի համար «AFScore» հավելվածի լույս ընծայումը պլանավորվում է մոտ ապագայում։

Հավելվածը կարելի է բեռնել նաեւ անցնելով հղմամբ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]