Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան

Սահակաշվիլին հայտարարել է, որ վերադառնում է Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում նա Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն Է հայտնել, նշելով, որ այժմ վերադառնում Է հայրենիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սահակաշվիլին, որն այժմ գլխավորում Է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն, քանիցս արտահայտվել Է Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, նշելով, որ ինքը չի ճանաչում ներկայիս ղեկավարության օրինականությունը եւ ընտրություններում պատրաստ Է պայքարել առաջնագծում:

Նրա հայտարարությունների պատճառով Թբիլիսին իր դեսպանին հետ Է կանչել Կիեւից. իշխանությունները նախկին նախագահի հայտարարությունները միջամտություն են համարում Վրաստանի ներպետական գործերին:

«Ուկրաինան իմ երկրորդ տունն Է: Ժամանակին ես այստեղ եմ ժամանել քաղցր Վրաստանի իմ գլխավոր տնից: Ես Ուկրաինան սիրում եմ դեռ ուսանողական ժամանակներից»,-հայտարարել Է Սահակաշվիլին:

Նա նշել Է, որ վերջին յոթ տարվա ընթացքում շատ բան Է տեղի ունեցել եւ բավարար փորձ ու գիտելիքներ Է ստացել այն բանի համար, որպեսզի ավելի լավ ծառայի իր երկրին եւ սխալներ թույլ չտա, իսկ այն, որ իր նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, թույլ Է տվել, ընդունել Է:

Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին, որտեղ նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր Էին հարուցել. դրանցից մի քանիսով հեռակա դատապարտվել Էր բանտարկության: 2015 թվականի գարնանը նա մտել Է ուկրաինական քաղաքականություն, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի մարզի նահանգապետ՝ դրանից առաջ նրան քաղաքացիություն տրամադրելով:

Սակայն արդեն 2016 թվականին Պորոշենկոն ազատեց Սահակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման գծով իր խոստումները, այլեւ զգալիորեն վատացրել Է մարզի տնտեսական ցուցանիշները:

2017 թվականի նոյեմբերին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել Է Ուկրաինայի քաղաքացիությունից:

Ավելի ուշ Սահակաշվիլին այդ որոշման համար գանգատ Է ներկայացրել ուկրաինական դատարան, այն մինչեւ այժմ չի քննվել: Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին իր հրամանագրով վերադարձրել Է Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Այս տարվա մայիսի սկզբին Զելենսկին Սահակաշվիլիին նշանակել Է բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]