Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օծվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչը

Օծվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետության կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծեցին այն։ «Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվեց խնկարկություն, որից հետո ներկա հոգևոր դասը համբուրեց նորաօծ խաչը»,- գրել է Մելիքյանը:

Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվել և տեղադրվել է զանգակատան գմբեթին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]