Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լաուրա» փոթորիկը մոլեգնել Է ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի ծովեզերքին

«Լաուրա» փոթորիկը մոլեգնել Է ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի ծովեզերքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լաուրա» սաստիկ փոթորիկն օգոստոսի 27-ին մոլեգնել Է Լուիզիանայի նահանգի ծովեզերքին: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենտրոնի տվյալներով՝ Լուիզիանայում սկսվել են սաստիկ տեղատարափ անձրեւներ, քամի եւ մրրկային մակընթացություն:

Ցիկլոնը շարունակում Է շարժվել հյուսիսային ուղղությամբ՝ ժամում 24 կիլոմետր արագությամբ: Ցիկլոնի սահմաններում քամու արագությունը գերազանցում Է վայրկյանում 66 մետրը:

Օդերեւութաբանները նախազգուշացրել Էին չորրորդ կատեգորիայի փոթորկից (ըստ Սաֆիր - Սիմփսոնի սանդղակի) «պոտենցիալ աղետալի վնասի» մասին: Փոթորկի նախազգուշացում Է հայտարարված Միսիսիպիի գետաբերանի եւ երկու նահանգների առափնյա շրջանների բնակիչների համար:

Տեխասի եւ Լուիզիանայի իշխանություններն ավելի վաղ մոտավորապես 1,5 միլիոն տեղացի բնակիչների կարգադրել կամ խորհուրդ են տվել տարահանվել «Լաուրայի» մոտենալու պատճառով: Փոթորիկների սեզոնը սովորաբար Ատլանտիկայում շարունակվում Է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը:

Մթնոլորտային երեւույթը դասակարգվում Է որպես արեւադարձային մրրիկ եւ ստանում Է սեփական անուն, եթե քամու արագությունը դրա սահմաններում հասնում Է վայրկայանում շուրջ 17,5 մետրի: Վայրկյանում 33 մետր եւ ավելի արագության դեպքում մրրիկը դառնում Է փոթորիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am