1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

 Հարավային Կորեայի խորհրդարանը փակվել Է լրագրողի՝ COVID-19-ով վարակվելու պատճառով

 Հարավային Կորեայի խորհրդարանը փակվել Է լրագրողի՝ COVID-19-ով վարակվելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել Է կորոնավիրուսով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

Այդ որոշումն ընդունվել Է իրադրության շտապ քննարկումից հետո, ճշտել Է գործակալնության աղբյուրը: Օգոստոսի 27-ին նշանակված ինը խորհրդարանական կոմիտեների նիստը հետաձգվել Է:

Հայտնի Է, որ օգոստոսի 27-ի առավոտյան այդ լուսանկարիչը հասցրել Է այցելել միջոցառման, իսկ հետո ստացվել են նրա թեստի արդյունքները: Պարզվել Է, որ վարակվածի հետ շփվել են 50-ից ավելի մարդիկ, այդ թվում՝ կառավարող կուսակցության 14 բարձրաստիճան ներկայացուցչիներ:

Հավանաբար, հարկ կլինի, որ նրանք բոլորը անալիզներ հանձնեն եւ ինքնամեկուսացվեն:

Անցած չորեքշաբթի օրը հայտնի Է դարձել, որ մի շարք կառավարական գերատեսչություններ դադարեցրել են աշխատանքը, քանի որ այնտեղ եւս հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակման դեպքեր:

Սեուլում կենտրոնական կառավարական համալիրի պահապանի վարակվելու պատճառով շենքի մի ամբողջ հարկ փակել են ախտահանման համար: Օգոստոսին ավելի վաղ հաղորդվել Էր, որ հարավկորեական իշխանությունները քննարկում են անվտանգության այն միջոցառումները մինչեւ առավելագույն ուժեղացնելու հնարավորությունը, որոնք կոչված են զսպել COVID-19 կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածումը:

Սեուլում, Ինչհոնում եւ Կենգիում ամսվա սկզբին իշխանությունները վերստին կասեցրել են մի շարք հասարակական վայրերի աշխատանքը, ներառյալ գիշերային ակումներն ու թանգարանները: Արգելված են ավելի քան 50 մարդկանց հավաքվելը հաստատությունում, եւ ավելի քան 100 մարդկանցը՝ փողոցում: Համավարակի սկսվելուց ի վեր Հարավային Կորեայում հայտնաբերվել Է վարակման 18 հազար 706 դեպք, այդ թվում՝ 441-ը՝ վերջին օրերին: Մահացել Է 313 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]