Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել շենքի փլուզման հետևանքով տուժածներին բուժող հիվանդանոցին

Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել շենքի փլուզման հետևանքով տուժածներին բուժող հիվանդանոցին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԵրևանի քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է համապատասխան աջակցություն ցուցաբերել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցին, ուր տեղափոխվել են Ռայնիսի փողոցում շենքի փլուզման հետևանքով տուժած երկու քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ մեջբերելով Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի խոսքը, ով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այցելել էր հիվանդանոց՝ հետաքրքրվելու շենքի փլուզման հետևանքով տուժած 2 քաղաքացու առողջական վիճակով:

«Հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշել է, որ 1949թ. ծնված կնոջ վիճակը միջին ծանրության է, իսկ 1979 թ. ծնված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի 2-3-րդ աստիճանի այրվածքներ»,- գրել է Հակոբ Կարապետյանը:

Օգոստոսի  26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Փլատակների տակից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս բերված երկու քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված` Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]