Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի է պատմության մեջ առաջին մարդու անունը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը

Հայտնի է պատմության մեջ առաջին մարդու անունը, որի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, դարձել Է պատմության մեջ առաջին միլիարդատերը, որի կարողությունը գերազանցել Է 200 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Forbes հանդեսը՝ վկայակոչելով իր կողմից կազմված Forbes Real-Time վարկանիշը, որը միլիարդատերերի կարողությանը հետեւում Է իրական ժամանակում:

Դրա հետ մեկտեղ նշվում Է, որ ներկայում միլիարդատերին չի հաջողվել մնալ այդ նշագծում, եւ օգոստոսի 26-ին, վարկանիշի տվյալներով, նրա կարողությունը գնահատվում Է 199,7 մլրդ դոլար: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ գնահատումը նոր ռեկորդ Է Բեզոսի համար. հուլիսի սկզբից ի վեր ցուցանիշը մշտապես աճում Է:

Այսպես, հուլիսի 2-ին միլիարդատիրոջ կարողությունը նորացրել Է նախորդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 4-ի ռեկորդը եւ կազմել 172 մլրդ դոլար:

Այս իրադրությունը դիտվում Է Amazon-ի բաժնետոմսերի արժեքի շարունակվող աճի ֆոնին. օգոստոսի 25-ի արդյունքներով այն աճել Է 1,18 տոկոսով՝ մինչեւ մեկ հատի համար 3346,49 դոլար, իսկ ընկերության կապիտալացումը բարձրացել Է մինչեւ 1,68 տրիլիոն դոլար: Ինչպես նշում Է հրատարակությունը, Բեզոսին Է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 11,1 տոկոսը, եւ նա Forbes-ի վարկանիշը գլխավորում Է 2017 թվականից:

Amazon-ը աշխարհում ամենախոշոր առցանց-ռիթեյլերներից մեկն Է: Բացի ԱՄՆ-ից, ընկերությունն աշխատում Է Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում եւ Եվրոպայի երկրներում: Amazon.com ինտերնետ-խանութը աշխատանքն սկսել Է 1995 թվականի հուլիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]