Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից կներկայացվի հանրությանը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը նորից կներկայացվի հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիո-2020-ի կազմկոմիտեն որոշել է  սեպտեմբերի 1-ից  հանրությանը կրկին ներկայացնել օլիմպիական ջահը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Այն  կտեղադրվի  օլիմպիական թանգարանում, որը գտնվում է  ազգային նոր  մարզադաշտի հարևանությամբ:  Թանգարանում  ցուցադրված են Ճապոնիայում  անցկացված  երեք Օլիմպիական խաղերի` Տոկիո-1964, Սապորո-1972 և Նագանո-1998-ի  նմուշները:  Այցելուների թիվը  սահմանափակ կլինի, իսկ տոմսերը պետք է  ամրագրել նախապես։

Ճապոնիայի Ֆուկուսիմայում, ջահը  կարճ ժամանակ  ցուցադրվելուց հետո, կորոնավիրուսի տարածման պատճառով, կազմկոմիտեն  որոշեց փակել մուտքը այցելուների համար։ Կրակի գտնվելու վայրը  անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնի է պահվում։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]