Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն 
ընդամենը 24 900 դրամով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին Ucom-ը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել իրապես արժեքավոր, օգտակար և կիրառելի նվեր։ Ucom-ի ամենափոքր բաժանորդների ծնողները կկարողանան ձեռք բերել uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցն ընդամենը 24 900 դրամով նախկին 39 900 դրամի փոխարեն, այսինքն նոր՝ 38% իջեցված գնով: 

Հեռախոս-ժամացույցը հնարավոր է գնել նաև 6 900 դրամ կանխավճարով, այնուհետև 12 ամիս շարունակ յուրաքանչյուր ամիս վճարել 1 500 դրամ: 

«Որպես ծնող շատ եմ կարևորում այն ապահովության զգացումը, որը պայմանավորված է երեխայի հետ մշտական կապի մեջ մնալու այս հրաշալի հնարավորությամբ։ uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, ովքեր ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։ 

uKid-ը լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն նվիրելուց։ Հիշեցնենք, որ uKid մանկական խելացի հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել` միանալով uKid սակագնային պլանին, որի  ամսավճարը 2 000 դրամ է: Այս սակագնային պլանով երեխան ամեն ամիս կստանա 5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 1 ԳԲ շարժական ինտերնետ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]