Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փեյնթբոլի մրցաշարը կմիավորի ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերին

Փեյնթբոլի մրցաշարը կմիավորի ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ափին կանցկացվի Փեյնթբոլի սիրողական մրցաշար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ընկերությունների միջև:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:

Սեպտեմբերի 5-ին կայանալիք սիրողական մրցաշարը կկազմակերպի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ փեյնթբոլի «Լեգեոն» ակումբի հետ համատեղ: Մրցաշարին, որը կանցկացվի Սևանա լճի ափին՝ «Լեգեոն» փեյնթբոլի ակումբի տարածքում, կարող են մասնակցել միայն ՏՏ և Ինժեներական ընկերությունների թիմերը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Վերջնաժամկետը օգոստոսի 28-ն է, ժ.23:59­ը:

«Առաջին անգամ ինժեներական ընկերությունների հավաքականը մրցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հավաքականի հետ: Սա լավ հնարավորություն է ոչ ֆորմալ միջավայրում հաղորդակցվելու, լավ ժամանակ անցկացնելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Հաղթող թիմը կարժանանա մրցանակի»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ: Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: Փեյնթբոլի խաղից բացի, մասնակիցների համար կկազմակերպվի առանձին ավտոարշավ դեպի Սևանա լճի հարակից բարձունքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am