Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

 Ռուսաստանը եւ Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում

 Ռուսաստանը եւ Չինաստանը նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ են նախագծում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ նախագծում են նոր սերնդի ոչ ատոմային սուզանավ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Բանակ-2020» համաժողովի ընթացքում ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) պաշտոնական ներկայացուցիչը:

«Ներկայում մենք չինական կողմի հետ փոխգործակցում ենք նոր սերնդի ոչ ատոմային սուզանավի համատեղ նախագծման շուրջ: Աշխատանքներն ավարտելու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ Է»,-ասել են ՌՏՀԴԾ-ում:

Ավելի վաղ Airshow China-2018 ցուցահանդեսում «Ռոստեխ» պետական կորպորացիայի պատվիրակության ղեկավար Վիկտոր Կլադովը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է, որ Ռուսաստանը պարտավորագիր Է կնքել Չինաստան երեք ոլորտներում (ջուր, օդ, ցամաք) զենքի մատակարարման վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]