1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող 2 քանդակի վերկանգնման համար ԿԳՄՍ-ն հայտարարել է երրորդ մրցույթը

Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող 2 քանդակի վերկանգնման համար ԿԳՄՍ-ն 
հայտարարել է երրորդ մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող մի քանի քանդակագործական ստեղծագործությունների վերականգնման համար երրորդ մրցույթը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ: Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարներ»-ի և «Արձագանք»-ի վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ: Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով»,- գրել է Փաշինյանը: 

Նա հայտնել է, որ օգոստոսի 24-ին ԿԳՄՍ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Վարչապետը հույս է հայտնել, որ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն, ինչի պարագայում ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական, որովհետև կապիտալ այդ ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]