Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը հայտնել է Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը գնահատում է ծանր, սակայն նշում, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։

«Սակայն ճշգրիտ նյութը դեռևս չի հայտնաբերվել: Եվս մեկ լայնածավալ հետազոտություն է նախաձեռնվել», - ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ բժիշկների, հիվանդության ընթացքը մնում է անորոշ և դրա երկարաժամկետ հետևանքները հնարավոր չէ բացառել, հատկապես նյարդային համակարգում: Այժմ Նավալնին, ըստ ախտորոշման, բուժվում է «Անտրոպին» դեղամիջոցով։

Օգոստոսի 20-ին 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ընդդիմադիր գործչի աջակիցները պնդում են, որ նա թունավորվել է, ռուսաստանցի բժիշկները չեն հաստատել այդ վարկածը։ Օգոստոսի 22-ին Ալեքսեյ Նավալնիին տեղափոխել են Գերմանիա, նրա բուժումը շարունակվում է Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]