Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

BTS-ի հոլովակը YouTube-ում կրկնակի ռեկորդ Է սահմանել դիտումների թվաքանակով

BTS-ի հոլովակը YouTube-ում կրկնակի ռեկորդ Է սահմանել դիտումների թվաքանակով
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BTS հարավկորեական խմբի նոր հոլովակը, որը թողարկվել Է օգոստոսի 21-ին, «Dynamite» անգլալեզու թրեքը առաջին 24 ժամվա ընթացքում YouTube-ում ռեկորդ Է սահմանել դիտումների թվաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NME-ն:

Այդ ժամանակում հոլովակը հավաքել Է 101,1 մլն դիտում (այժմ այն գրեթե 175 միլիոն դիտում ունի): Այսպիսով, BTS-ի մասնակիցներին հաջողվել Է առաջ անցնել նախորդ ռեկորդակիրներից:

NME-ում նշում են, որ «Dynamite»-ն առաջին տեսահոլովակն Է YouTube-ի պատմության մեջ, որն ավելի քան հարյուր միլիոն դիտում Է հավաքել ռելիզի պահից առաջին 24 ժամվա ընթացքում:

Սա առաջին անգամը չԷ, որ BTS խումբը ռեկորդ Է սահմանում: Առաջին անգամ նրանք Ցանցը գերել են 2018 թվականին՝ "Idol" թրեքի հոլովակով, որը 24 ժամվա ընթացքում 45,9 միլիոն դիտում Էր հավաքել: Այնուհետեւ՝ 2019 թվականին "Boy with luv"-ը՝ երգչուհի Հոլզի մասնակցությամբ, 74,6 միլիոն դիտում Է հավաքել նույնքան ժամանակում:

Գունավոր հոլովակում մասնակիցները պարում են տարբեր դեկորացիաներում՝ ննջարանում, ուտեստարանում, երաժշտական խանութում:

Forbes-ում նշում են, որ հարավկորեացի երաժիշտների նոր աշխատանքն իր բնույթով հիշեցնում Է այնպիսի հաջողված կոմպոզիցիաներ, ինչպիսիք են՝ Ջասթին Թիմբեռլեյքի Can’t Stop the Feeling-ը (2016 թվական) եւ Քեթի Փերիի California Gurls-ը (2010 թվական): Dynamite-ում նույնպես ինչ-որ բաներ կան դիսկոյից, իսկ վոկալիստները երբեմն այնպիսի բարձր նոտաներ են վերցնում, որ դժվար Է հասկանալ, թե ինչի մասին են նրանք երգում, բայց այդպես նույնիսկ ուրախ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]