1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   30 Մարտ 2024

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը համատեղ թռիչքային զլինավարժանքներ կանցկացնեն Հոկայդո կղզում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկայդո հյուսիսային կղզում օգոստոսի 24-ին տեղի կունենան Ճապոնիայի Ինքնապաշտպանության օդային ուժերի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համատեղ զինավարժանքները: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ զինավարժանքները տեղի կունենան Տիտոսե քաղաքի Ճապոնիայի համանուն զամաօդային կայանում եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 28-ը: Ամերիկյան զինվորական հրամանատարության տվյալներով՝ թռիչքա-մարտավարական վարժանքներին կմասնակցեն առանվազն 12 F-15 եւ F-16 կործանիչներ:

«Մենք կարծում ենք, որ այդ զինավարժանքների անցկացումն անհրաժեշտ Է Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխգործակցության մակարդակի բարձացման, ինչպես նաեւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման համար»,- առաջիկա զինավարժանքների առթիվ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Բրենդոն Մակբրայերը: Նա նաեւ ընդգծել Է, որ զինավարժանքների շրջանկում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]