Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով

Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության 
հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել Է, որ պայթյունի պատճառը, որը տեղի Է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում Է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից:

Գանիմը նաեւ հավելել Է, որ մասնագետներին հաջողվել Է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ Է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրշեջներին հաջողվել Է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]