Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթող

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնն ընդունեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Բավարիան»:

«Արմենպրեսի» հաղորդմամբ`  առաջին կեսում առավել սուր էր «Բավարիայի» խաղը, որը շեշտը դնում էր հակագրոհների վրա: Թիմերն առաջին կեսի վերջնամասում փոխադարձաբար կազմակերպեցին արագ գրոհներ, սակայն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում առավել շատ գրոհում էր ՊՍԺ-ն, սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը` չես խփում դու, խփում ենք քեզ: «Բավարիան» 59-րդ րոպեին օգտագործեց հնարավորությունը և բացեց հաշիվը: Աչքի ընկավ Կոմանը: Հետագայում փարիզյան ակումբին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և գերմանական թիմը հաղթեց 1:0 նվազագույն հաշվով:

Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր «Բավարիան» վերջին անգամ Չեմպիոնների լիգայում հաղթել էր 2013 թվականին, իսկ ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբը այս մրցաշարում հաղթել է 5 անգամ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]