Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ունենք որոշակի բացթողումներ. Ալեքսանդր Գրիգորյան

Ունենք որոշակի բացթողումներ. Ալեքսանդր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու»  ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով, «Փյունիկի» դեմ երկրորդ տուրի խաղում իր թիմը անհաջող անցկացրեց առաջին խաղակեսը:

«Առաջին խաղակեսը մեզ մոտ այնքան էլ լավ չստացվեց, զգացնել տվեց խաղային պրակտիկայի բացակայությունը։ Խոստովանեմ, որ Մաշնյովը, Ռադչենկոն ու Մելքոնյանն այդպես էլ չմտան խաղի մեջ։ Պետք է առարկություններ անել ինչպես իրենց, այնպես էլ ինձ, որովհետև բավական մեծ շռայլություն է, երբ 3 խաղացող դուրս է մնում խաղից. ես սա պետք է նկատեի, այն որոշակի ահազանգ էր։ Ուստի 1-ին խաղակեսը չստացվեց։ Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, կարծում եմ, որ մենք առավելություն ունեինք «Փյունիկի» նկատմամբ։ Լավ է, որ երկշաբաթյա դադար կա, որովհետև այս խաղը ցույց տվեց, որ ունենք որոշակի բացթողումներ։ Ճիշտ է, երկու շաբաթում դրանք չես վերացնի, բայց կարևոր բաներն ուղղել կարող ենք»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ` Գրիգորյանի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրի «Փյունիկը» մրցեց «Ուրարտուի» հետ: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց օգտագործել գոլ խփելու հնարավորությունը: Դարպասի գրավում չարձանագրվեց նաև երկրորդ կեսում, և խաղն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:«Ուրարտուն» 6-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Փյունիկը» 8-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]