Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այա մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: «Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով, 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]