Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ում նշել են կորոնավիրուսի համավարակի ավարտի հնարավոր ժամկետները

ԱՀԿ-ում նշել են կորոնավիրուսի համավարակի ավարտի հնարավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:

«Մեր իրավիճակում ունենք մեծ քանակի տեխնոլոգիաներ: Մեծ շփումների ընթացքում վարակն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել վարակի տարածումը: Մենք հույս ունենք, որ կհաջողվի համավարակի ավարտին հասնել ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ համեմատելով 1918թ. իսպանական գրիպ համավարակն ու կորոնավիրուսը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 22 միլիոն 913 հազարը: Վարակի հետևանքով մահացածների թիվն անցել է 797 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 558 հազար մարդ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]