1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծելով Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Արմեն Ռուստամյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հետևողական է լինելու ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչման գործում:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]