Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ծննդյան տարեդարձի առթիվ

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` 
ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական գրառում է կատարել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջում կատարված գրառման մեջ ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր որդիական խոնարհումն ու սրտագին շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Թող ամենազոր Աստված երկար տարիների կյանք պարգևի Ձեզ, ուժ ու եռանդ՝ հաջողությամբ իրականացնելու Ձեր հայրենանվեր առաքելությունը։

Արցախում քաջ գիտեն և բարձր են գնահատում Ձեր ազգանպաստ ու աստվածահաճո գործերը, Ձեր աննկուն ջանքերը՝ ուղղված մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանն ու ամրապնդմանը, քրիստոնեական հավատքի տարածմանն ու զորացմանը, մայր Եկեղեցու և Հայրենիքի ծաղկմանն ու բարգավաճմանը։

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք իմ խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատության ու բարօրություն Ձեզ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]