1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների 
նախագահների համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով.

«Տիկին նախագահ,

հարգարժան գործընկերներ,

տիկնայք եւ պարոնայք,

ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարեւոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես մի բառով պատասխանելու լինեի, թե ինչպես պետք է աշխարհը պայքարի սրա դեմ, ես վստահաբար կասեի՝ բազմակողմանիությամբ: Եւ Միջխորհրդարանական միությունը՝ որպես ամենահին կազմակերպություն, որն իր հիմքում ունի բազմակողմանիություն, ամենահամապատասխան հարթակներից մեկն է վերոնշյալ խնդիրների քննարկման համար:

Ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն եւ մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով, վճռականությամբ եւ լիարժեք համախմբվածությամբ:

Մեր օրերում ահաբեկչությունը նաեւ պրոքսի պատերազմների մի դրսեւորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, եւ խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծապես կարեւորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում եւ հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների եւ այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:

Մենք՝ խորհրդարանների նախագահներս, աշխարհում ժողովրդավարության եւ խաղաղության աջակցման շրջանակում պետք է սատարենք  Միջխորհրդարանական միության ջանքերին, որը կարեւորագույն երաշխիք է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարելու ու աշխարհում ահաբեկչության նոր զոհեր չունենալու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]