Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում

Շախմատի ընտրանին մեկնարկում է առցանց Օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է շախմատի առցանց Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդամմբ` թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 թիմեր, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք կստանան հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ՝ 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։ 
Ըստ վիճակահանության՝ Հայաստանի հավաքականը հանդես կգա С խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի, Անգլիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մորոկկոյի, ԱլժիրիԵգիպտոսի, Խորվաթիայի և Թուրքիայի թիմերը։ 
Խմբային փուլը կկայանա օգոստոսի 21-23-ը։
Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամով 18։00-ին։ 

Հայաստանի հավաքականների կազմերըտղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն ԱրոնյանըԳաբրիել Սարգսյանըպահեստայիններն են Հրանտ ՄելքումյանըՍամվել Տեր-ՍահակյանըՄարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ ՄկրտչյանըՊահեստայիններ՝ Մարիա ԳևորգյանՍուսաննա ԳաբոյանՄարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա ՍարգսյանըՊահեստայիններ՝ Շանթ ՍարգսյանՄարիամ ԱվետիսյանՄարզիչ՝ Արտաշես Մինասյան

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]