Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Բրազիլիան ունեն հարաբերությունների խորացման մեծ ներուժ. դեսպանը հանդիպել է Բոլսոնարուին

Հայաստանն ու Բրազիլիան ունեն հարաբերությունների խորացման մեծ ներուժ. 
դեսպանը հանդիպել է Բոլսոնարուին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել ԲԴՀ նախագահ Ժաիր Բոլսոնարուին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացել է Արման Հակոբյանի և Ժաիր Բոլսոնարուի զրույցը, որին ներկա են եղել նաև ԱԳ նախարար Էրնեստու Արաուժուն, ԱԳՆ միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղար Օտավիու Բրանդելլին,  ԱԳՆ և նախագահի աշխատակազմերի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները համաձայնել են, որ առկա է զգալի ներուժ և ընդգծել են դրա լիարժեք իրացման կարևորությունը: Նախագահ Բոլսոնարուն գովեստով է խոսել նաև Բրազիլիայի հայ համայնքի մասին և նշել, որ այն կարող է լուրջ խթան հանդիսանալ երկու երկրների հետագա մերձեցման համար:

Դեսպան Հակոբյանը նաև գրառում է կատարել նախագահական պալատի պատվո հյուրերի գրքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]