Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկան ցանկանում է միանալ COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի փորձարկումներին

Մեքսիկան ցանկանում է միանալ COVID-19-ի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի փորձարկումներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը շահագրգռվածություն Է հայտնել միանալ կորոնավիրուսի դեմ «Արբանյակ V» ռուսաստանյան պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը՝ ամփոփելով Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելիի հետ Էբրարդի հանդիպումները:

Էբրարդն ինքը պատմել Է, որ Կորոնելիի հետ հանդիպմանը հայտարարել Է երկրի հետաքրքրվածությունը պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի անցկացման հարցում, որպեսզի որքան հնարավոր Է ավելի շուտ այն ստանա Մեքսիկան:

Նշվում Է, որ պատվաստանյութի փորձարկումների՝ երեք ամիս տեւողությամբ երրորդ փուլը, որին այժմ մասնակցում Է 40 հազար մարդ, վճռական նշանակություն Է ունենալու դրա արդյունավետությունը, գրանցումը եւ առեւտրայնացումը որոշելու համար: Էբրարդը հանդիպման ժամանակ հիշեցրել Է, որ Լոպես Օբրադորի կառավարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերը եւ դեղամիջոցները դիտարկում Է որպես հանրային ձեռքբերում, որը պետք Է համընդհանուր հասանելիություն ունենա:

Ավելի վաղ Ռուսաստանը գրանցել Է COVID-19-ի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ: Պատվաստանյութն իրենց ներկայացնելու Է լուծույթ՝ միջմկանային ներմուծման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]