Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը

Վերանորոգվում եւ բարեկարգվում է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից 
տարածքը

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթանում են վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից,  ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված  ծրագրերի շրջանակներում:

Կապիտալ վերանորոգման աշխատատնքներն իրականացնում է «Հազարաշեն» կազմակերպությունը: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 20 հազար դրամ, որից  համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55 տոկոս կամ 4 միլիոն 411 հազար դրամ, իսկ պետական բյուջեի ներդրումը՝ 45 տոկոս կամ 3 միլիոն 609 հազար  դրամ: Ծրագրով նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, սիզամարգերի ստեղծում, սալիկապատում եւ սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. այն գտնվում է եկեղեցու հարակից եւ Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարը։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարի գավառ քաղաքում հաստատվել եւ իրականացվելու է վեց սուբվենցիոն ծրագիր, որոնցից չորսն այս պահին արդեն ընթացքի մեջ են:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]