Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հաստատել է փոխնախագահի թեկնածուին

 ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հաստատել է փոխնախագահի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսին պաշտոնապես հաստատել են որպես դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,հայտարարել են կուսակցության համագումարում, որը վիրկուալ ձեւաչափով անցկացվում Է Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ):

Հարիսը դարձել Է առաջին աֆրոամերիկացին, որն առաջադրվել Է այդ պաշտոնի համար. նա ընտրվելու Է Ջո Բայդենի հետ միասին, որը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի հավակնորդն Է:

Ելույթ ունենալով համագումարում՝ քաղաքական գործիչը հայտարարել Է երկրում կառուցվածքային ռասիզմի խնդրի մասին, որը հանգեցնում Է կորոնավիրուսից աֆրո- եւ լատինամերիկացիների, ինչպես նաեւ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մեծ թվով մահերի:

Նրա խոսքով՝ ռասիզմն անհավասարության ձեւով արտահայտվում Է կրթության, առողջապահության (ներառյալ վերարտադրողական եւ մայրական առողջությունը), բնակվայրի, զբաղվածության ապահովման եւ տրանսպորտի ոլորտում, ինչպես նաեւ «ոստիկանության կողմից ուժի չափազանց կիրառման մեջ եւ մեր քրեական արդարադատության ավելի լայն համակարգում»:

Ավելի վաղ Հարիսն իր թեկնածությունն առաջադրել Էր նախագահի պաշտոնի համար, բայց զգալի արդյունքներ չարձանագրեց փրայմերիզներում: 77-ամյա Բայդենի ընտրվելու դեպքում որպես փոխնախագահ 55-ամյա Հարիսը Բայդենի հեռանալուց հետո հավակնելու Է կուսակցական առաջնորդի դերին:

Նախագահի ընտրությունները Միացյալ Նահանգներում անցկացվելու են նոյեմբերի 3-ին: Հանրապետականներից դրանց մասնակցելու Է պետության գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]