Նրանք ավելի շատ էին գրոհում. Դավիդ Կամպանյա
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ պարտությամբ ավարտված խաղը համարում է հավասար պայքարով հանդիպում:
«Հանդիպումը հասար էր մրցակիցների համար: Մենք խաղում էինք շատ հասուն թիմի դեմ, որն եզրերում ուներ ուժեղ ֆուտբոլիստներ: Չկարողացանք օգտագործել մեր պահերը: Երկրորդ կեսում ևս փորձում էինք վերահսկել խաղը, սակայն նրանք ավելի շատ էին գրոհում»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ, խաղից հետո պատասխանելով լրագրողների առցանց հարցերին՝ ասել է Կամպանյան:
Ֆուտբոլի Չեմիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» Երևանում ընդունեց կիպրական «Օմոնիային» և լրացուցիչ ժամանակում զիջեց նվազագույն հաշվով: Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց ՉԼ հետագա պայքարից:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում