Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու. վիճակը ծանր է 

35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու. վիճակը ծանր է 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին ահազանգ է ստացվել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/6 շենքի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի (վարորդ՝ Գարիկ Դ, ծնված 1985 թ) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Ավետիք Ա-ին (ծնված 1979 թ), ով, մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]