1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԶԲ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար

ԱԶԲ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին կտրամադրի 2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարել և մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու ուղղությամբ, այդ թվում նաև կարանտինային միջոցառումներ: Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկել է միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ է հաստատել՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]