Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփն ընտրություններում իր գլխավոր մրցակիցը համարել Է ոչ թե Բայդենին, այլ ԶԼՄ-ներին

Թրամփն ընտրություններում իր գլխավոր մրցակիցը համարել Է ոչ թե Բայդենին, այլ ԶԼՄ-ներին



ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 17-ին հայտարարել Է, որ նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին ինքը հիմնական պայքարը մղում Է ոչ այնքան դեմոկրատներից իր մրցակից Ջո Բայդենի, որքան ԶԼՄ-ների դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ գլխավոր մրցակիցը Բայդենը չԷ, այլ անազնիվ մամուլը»,-ասել Է նա Fox News-ին տված հարցազրույցում:

Թրամփը նշել Է, որ ամեն օր պետք Է հակազդի Բայդենին աջակցող ամերիկյան ԶԼՄ-ներին: «Ամեն օր նրանք ինձ վրա «ռումբեր» են նետում: Դրանք անում են անազնիվ լրագրողները»,-հայտարարել Է նախագահը, հավելելով, որ առայժմ լավ Է գլուխ հանում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով՝,«Բայդենը նույնիսկ դուրս չի գալիս իր նկուղից, իսկ նրանք (ԶԼՄ-ները), միեւնույն Է, ակտիվորեն գրում են նրա մասին: «Նա նույնիսկ լրագրողների հարցերին չի պատասխանում»,-հավելել Է Թրամփը: Նա հիշեցրել Է, որ ինքը գրեթե ամեն օր պատասխանում Է իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող լրագրողներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]