1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մխիթար Հայրապետյանը ներկա էր պատանի շախմատիստների ուսումնամարզական ամփոփիչ մրցաշարին

Մխիթար Հայրապետյանը ներկա էր պատանի շախմատիստների 
ուսումնամարզական ամփոփիչ մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ծաղկաձոր-­­2020» ուսումնամարզական հավաք անցկացնող շախմատիստներին:

«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիան: Արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ

Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցեց եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակիչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում ուժեղագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը:

«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին»,- նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա խաղաց: Հավաքին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]