Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում

Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան վերաբացվել է նոր վայրում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասյանի նախկին գյուղմթերքի շուկան այսուհետ կգործի նոր հասցեում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին շուկան բացվել է «Դալմա» առևտրի կենտրոնի, «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում:

«Տեղափոխման պատճառը եղել է այն, որ կայանման խնդիր կար, տեղակայքում բնակելի շենքեր էին և այս աժիոտաժը երբեմն խանգարում էր շենքի բնակիչներին: Տարածքը ֆերմերներին տրամադրվել է անվճար հիմունքներով: Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ եղավ, որպեսզի նաև նոր գույք տրամադրվի մեր ֆերմերներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Շուկայի նոր տարածքն ընտրվել է նախարարության և ֆերմերների համատեղ քննարկումների արդյունքում:

Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար տրամադրվել են սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ վերազինել են ֆերմերներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am